Այսօր: Երկուշաբթի, 25 Մարտի 2019թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.02.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով․ Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր 1.2-1) Կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, ապահովում է Աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը. Համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը և նիuտին ներկա ավագանու ... Մանրամասն
21.02.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՏԱԹև ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ և ՀԱԼԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Փետրվարի 21-ին, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Տաթև բազմաբնակավայր համայնքի Շինուհայր և Հալիձոր բնակավայրերի բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց 2018 թվականին կատարված աշխատանքները, 2019 թվականի ընթացքում նախատեսված կատարվելիք աշխատանքները, լսեց բնակիչներին հուզող հարցերը՝ խոստանալով շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին։

19.02.19 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՏԱԹև ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՐԺԻՍ և ԽՈՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Փետրվարի 19-ին, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը Տաթև բազմաբնակավայր համայնքի Հարժիս և Խոտ բնակավայրերում էր, որտեղ ներկայացրեց 2018 թվականին կատարված աշխատանքները, 2019 թվականի ընթացքում նախատեսված կատարվելիք աշխատանքները, լսեց բնակիչներին հուզող հարցերը՝ խոստանալով հնարավորինս միջոցներ գտնել հրատապ լուծում պահանջող հարցերին ընթացք տալու համար։

19.02.19 ԿԱՅԱՑԱՎ ՏԱԹև ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19.02.2019Թ․ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Կայացավ Տաթև համայնքի ավագանու 19.02.2019 թվականի արտահերթ նիստը, որի օրակարգում տեղ էին գտել հետրյալ հարցերը․

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 19.02.2019թ․ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից վարձակալության իրավունքով հատկացնելու մասին։

31.01.19 ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2018 թվականի ընթացքում իր կատարած հիմնական աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, ով շնորհակալագրեր և նվերներ հանձնեց Տաթև համայնքի ԱԻՆ աշխատակիցներ Գորիսի ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Վահագն Սամվելի Վլադիմիրյանին,
Գորիսի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Սենիկ Անտոնի Կարապետյանին, Գորիսի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Հովիկ Էդիկի Հայրապետյանին

28.01.19 ՏԱԹև ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Բանակի օրվա կապակցությամբ։ Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը: Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության և անվտանգության պահպանման: Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: ... Մանրամասն
25.01.19 ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հունվարի 25-ին, Շինուհայրում տեղի ունեցավ <<Զանգված>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Տաթև համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը, որին մասնակցում էին Տաթև համայնքի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքաբնակներ։

 
23.01.19 ԿԱՅԱՑԱՎ ՏԱԹև ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.01.2019թ․ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Կայացավ Տաթև համայնքի ավագանու 23.01.2019թ․ նիստը, որի օրակարգում տեղ էին գտել հետևյալ հարցերը՝
1.Հայաստանի Հանրապետության Տաթև համայնքի ավագանու 23.01.2019թ․ նիստի օրակարգը հաստատելու մասին։

2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին 

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին 

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին

1 2 3 4 5 6 7 8 9


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք

(0284) 95530

tatev.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner