|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարի Թևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
31/07/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/08/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2020թ. օգոստոսի 31-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք 2 լոտով: Աճուրդ-վաճառքով տրամադրվում է. Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղի 3-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող 0.0863 հա <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության <<Բնակելի կառուցապատման>> հողամաս (կադաստրային ծածկագիր՝ 09-054-0003-0025, վկայական N06072020-09-0020), բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 220000(երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 2. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև գյուղի 4-րդ փողոցի թիվ 43 հասցեում գտնվող 0.0146 հա <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության <<Հասարակական կառուցապատման>> հողամաս (կադաստրային ծածկագիր՝ 09-097-0038-0009, վկայական N29062020-09-0005), հասարակական գործունեություն ծավալելու նպատակով՝ 125000(մեկ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Աճուրդի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսը: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան:
Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի օգոստոսի 28-ը ժամը 11:00-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաթևի համայնքապետարան: Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ. Շինուհայր, Մայրուղի թիվ 14: Հեռ. +37428495530,+37494004142,+37477748747,+37494095592,Էլ. փոստ` tatevsyunik@mail.ru
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարատ Գերասիմյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/03/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/04/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2020թ. ապրլի 30-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի և շինությունների աճուրդ-վաճառք 3 լոտով: Աճուրդ-վաճառքով տրամադրվում է. Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության, <<Բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակության 0,1հա հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0134-0003, վկայական N13052019-09-0012) 430000 (չորս հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 2. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,3995հա <<Գյուղատնտեսական>> նպատակային նշանակության, <<Այլ հողատեսք>> գործառնական նշանակության 2(երկու) միավոր հողամասերը՝ (1-ին միավոր՝ 2,35հա, կադաստրային ծածկագիր՝ 09-054-0129-0072, վկայական N29052019-09-0025 և 2-րդ միավոր՝ 0,0495հա, կադաստրային ծածկագիր՝ 09-054-0156-0047, վկայական N30052019-09-0019) 630000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 3. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի <<Կովանոց>> հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,1691հա <<Արտադրական նշանակության օբյեկտների>> նպատակային նշանակության, <<Գյուղատնտեսական նշանակության օբյեկտների>> գործառնական նշանակության հողամասը՝ ներառյալ 1644,2քմ <<Արտադրական>> նպատակային նշանակության <<Կովանոց>>-ի շենքը (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0106-0419, վկայական N1190662) 1400000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Մրցույթի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսը: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2020թվականի ապրիլի 27-ը ժամը 11:00-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաթևի համայնքապետարան: Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ. Շինուհայր, Մայրուղի թիվ 14: Հեռ. +374 284 95530, +374 94004142, +374 77795602, Էլ. փոստ` tatevsyunik@mail.ru
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
Դրամաշնորհի հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարի Թևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/03/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սյունիքի մարզի Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ <<Քաղաքացու բյուջե>> ենթադրամաշնորհի համար։ Այս մոտեցումը կոչված է խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ՝ կիրառելով մասնակցային բյուջետավորման սկզբունքները։ Քաղաքացիների ու համայնքային աշխատանքային խմբերին հրավիրում ենք ներկայացնել իրենց նորարական գաղափարները՝ զբոսաշրջության զարգացման միջոցով համայնքային վերհանված խնդիրները լուծելու համար։
Դրամաշնորհային մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել կից ֆայլերում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
«Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթի մասին հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հարություն Հարությունյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/04/2019
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/05/2019
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: «Գաստրո բակ» նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավնդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն:
Մրցույթին մասնակցելու համար անցնել հետևյալ հղումով՝ http://form.jotform.me/90964428449470
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարատ Գերասիմյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/08/2018
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/08/2018
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2018 թվականի օգոստոսի 16-ին ժամը 12:00-ին Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում տեղի կունենա համայնքի ավագանու արտագնա արտահերթ նիստ
|
| | |
|
|
|
Տեղեկացում Տաթև համայնքի ավագանու կողմից
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարատ Գերասիմյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
31/07/2018
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/08/2018
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ
Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել է <<Հալիձորի մշակույթի տան>> մասնակի վերանորոգման հարցով հանրագիր, և հարցը համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու առաջարկ:
Տեղեկացում նախաձեռնող խմբին՝
Հարգելի երիտասարդներ, Տաթև համայնքի ավագանու անդամները հպարտանում են, որ համայնքում կան ձեզ նման շնորհաշատ, համայնքի հոգսերով ապրող և նախաձեռնող երիտասարդներ: Ձեր կողմից իրականացված նախաձեռնությունը ողջունելի է և անհրաժեշտ փորձի օրինակ համայնքի մյուս բնակավայրերում տարածելու նպատակով: Բարձրացված հարցը համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 27-ի նիստում բանավոր քննարկվել է ու արժանացել հավանության: Սակայն հարցը նշված նիստի օրակարգում չի ընդգրկվել, հաշվի առնելով ձեր կողմից ավագանուն ուղղված նյութերում որոշ ցուցանիշների բացակայությունը(մասնակի վերանորոգման ծավալ և նախահաշվային մոտովոր հաշվարկ, վերանորոգման ենթակա հատվածի կարևորություն և օգտագործման կոնկրետ նպատակ): Քննարկումների արդյունքում ավագանին որոշեց՝ առաջարկել համայնքի ղեկավարին և աշխատակազմին 7-օրյա ժամկետում ուսումնասիրել և ավելի մանրամասնորեն ներկայացնել հարցի լուծման հետ կապված անհրաժեշտ բոլոր տվյալները, որից հետո մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը Հալիձոր բնակավայրում գումարել ավագանու արտագնա նիստ՝ նիստի օրակարգի 1-ին կետում ընդգրկելով <<Հալիձորի մշակույթի տան>> մասնակի վերանորոգման հարցը:
Հարգանքներով՝ Տաթև համանքի ավագանի
|
| | |
|
|
|
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Lilit Grigoryan
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/09/2017
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/09/2017
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
<<ՊոլիԱրմ>> ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) նախատեսում է 2017-2020թթ. Ժամանակահատվածում նախատեսում է իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ (այսուհետ՝ Աշխատանքներ): Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ Սյունիքի մարզում, այդ թվում՝ Տաթև համայնքի վարչական սահմաններում (Քաշունի գյուղ) և նպատակ ունեն վերհանել Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքի շարունակականության և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարները: <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին >> ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2017 թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Կապանի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք. Կապան, Չարենցի 1 հասցոեվ, տեղի կունենա Աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկումն իրականացնում են Ընկերությունը և Աշխատանքների իրականացման տարածքների համայնքների ղեկավարները՝ համատեղ: Աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ներբեռնել www.kapan.am կայքից: Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական շենք՝ ՀՀ, 3218, Սյունիքի մարզ, Տաթև գյուղ հասցեով, կամ զանգահարել +374-94-004142 հեռախոսահամարով կամ գրելով tatev.syuniq@mta.gov.amէլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության հասցեն՝ Հայաստան, Երևան, 0010, Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազաք բիզնես կենտրոն, գրասենյակ՝ 809: Էլ. հասցե՝an.pr@polymetal.am:
|
| | |
|
|
|
ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՐԿՆԱՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Lilit Grigoryan
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/08/2017
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/09/2017
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2017թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության իրավունքի կրկնամրցույթ 5 տարի ժամկետով: Վարձակալությամբ տրամադրվում է՝
Լոտ 1, նպատակային նշանակությունը և հողատեսքը՝ գյուղատնտեսական- վարելահող, մակերեսը՝ 3,5245հա, տարեկան մեկնարկային վարձավճարը՝ 46600 դրամ:
Լոտ 2, նպատակային նշանակությունը և հողատեսքը՝ գյուղատնտեսական- վարելահող, մակերեսը՝ 4,6031հա, տարեկան մեկնարկային վարձավճարը՝ 60800 դրամ:
Լոտ 3, նպատակային նշանակությունը և հողատեսքը՝ գյուղատնտեսական- վարելահող, մակերեսը՝ 1,0206 հա, տարեկան մեկնարկային վարձավճարը՝ 13500 դրամ:
Լոտ 4, նպատակային նշանակությունը և հողատեսքը՝ գյուղատնտեսական- վարելահող, մակերեսը՝7,5892 հա, տարեկան մեկնարկային վարձավճարը՝100200 դրամ:
Լոտ 5, նպատակային նշանակությունը և հողատեսքը՝ գյուղատնտեսական- վարելահող, մակերեսը՝ 1,1005հա, տարեկան մեկնարկային վարձավճարը՝14600 դրամ:
Մրցույթի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսը: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 7-ը ժամը 18:00-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաթևի համայնքապետարան: Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ. Շինուհայր, Մայրուղի թիվ 14: Հեռ..` +374 284 95530, +374 94004142, +374 77748747: Էլ.փոստ` tatevsyunik@mail.ru
|
| | |
|
|
|