Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 710-Ն որոշումը՝ ըստ որի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.4 հա այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ շինարարության համար»,  հիմք ընդունելով «Զանգեզուր-95» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «Արտադրական նշանակության օբյեկտների հողեր» նպատակային նշանակությամբ «ՀԷԿ-ի շենքի կառուցման և սպասարկման համար» օգտագործման նպատակով թիվ 1270050 սեփականության իրավունքի 2.2 հա մակերեսով վկայականը, հիմք ընդունելով Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի կողմից տրված 2025 թվականի մարտի 27-ի N 248 գրությունը, որոշում եմ.

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ 0.50000 հա 09-073-0128-0022 կադաստրային ծածկագրով, 0.10000 հա 09-073-0130-0202 կադաստրային ծածկագրով, 0.81113 հա 09-073-0130-0206 կադաստրային ծածկագրով և 0.08258 հա 09-073-0130-0203 կադաստրային ծածկագրով հողամասերը դարձնել «Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության։

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուն հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner