Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Նորոշման դրույթներով և հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ–ի կողմից ներկայացված 2025 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումը, որոշում եմ․
1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությանը պատկանող ցանցի արդիականացման համար տալ շինարարության թույլտվություն:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 14 ամսվա ընթացքում։
1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տաթև համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: