Այսօր: Երեքշաբթի, 24 Հունիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 055-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2025 թվականի N 055-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻՑ 127.9 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԷԿՈ-ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Տաթևի համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի Կենտրոնական փողոցի փակուղի թիվ 23 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության  շենքի 1-ին հարկից 127․9 քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին» N 25-Ա որոշումը,  որոշում եմ․

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի Կենտրոնական փողոցի Փակուղի 23 հասցեում գտնվող  նախադպրոցական ուսումնական հաստատության  շենքի 1-ին հարկից 127.9(մեկ հարյուր քսանյոթամբողջ ինըտասնորդական) քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 6 (վեց) տարի ժամկետով «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը (Պետական ռեգիստրում գրանցման համար՝ 211․171․1097946) տրամադրելուն՝ նշված տարածքում՝ սոցիալական ծառայությունների, կրթության, համայնքի հզորացման ոլորտներում «Թև թևի» երեխաների ներառական զարգացման կենտրոնի գործունեությունը ծավալելու նպատակով։

2․ Լիազորել Տաթևի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ Տաթև համայնքի անունից կնքել տարածքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը:

3․ Սույն որոշումը  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner