Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին կետը և 10-րդ կետի 1-ին պարբերությունը, որոշում եմ՝
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի «Շինուհայրի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի օր նշանակել 2025թվականի մարտի 4-ը:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի «Շինուհայրի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:
- Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։
|