Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Խոտ համայնքի բնակիչ Գրիգոր Կարապետյանի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի դիմումը, որոշում եմ․
- ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի վարչական տարածքում՝ ժառանգորդ Գրիգոր Մոսկվիկի Կարապետյանի կողմից իր օրինական 0.39հա հողամասին կից մինչև 2001թ. մայիսի 15-ը տիրապետված և տիրապետվող ավել` 0,00424հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և սեփականաշնորհումից առ այսօր օգտագործվում է սեփականատիրոջ կողմից։
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
- ․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելու հաջորդող օրվանից։
|