Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 65-րդ հոդվածի 6–րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային տնտեսության ծրագրերեի իրականացման մասնաճյուղի» տնօրենի 2022թվականի ապրիլի 18–ի N562 գրությունը և Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է․ 1.Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 47 հասցեի 0,2հա հողամասը /նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, կադաստրային ծածկագիր՝ 09-073-0115-0004, վկայականի N 23032023-09-0025/ նվիրաբերության կարգով «Ջրային տնտեսության ծրագրերեի իրականացման մասնաճյուղին» հատկացնելուն: 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել վերը նշված գույքը նվիրաբերությամբ հատկացնելու համապատասխան ընթացակարգը: |