Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ և 34–րդ հոդվածներով՝ որոշում եմ․
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 12-ի <<համայնքային սեփականություն հանդիսացող «գյուղատնտեսական» նպատակային նշանակության 09-108-0102-0004 09-108-0113-0009 09-108-0112-0005 կադաստրային ծածկագրով հողամասերը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու եվ «բնակավայրերի» նպատակային նշանակության 09-108-0001-0042 կադաստրային ծածկագրով հողամասը՝ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եվ սպասարկման համար սեփականության իրավունքով ամուսիններ Սլավիկ Աշոտի Սիմոնյանին եվ Ադելա Արշամի Հայրապետյանին անհատույց տրամադրելու/օտարելու/ մասին >> թիվ 229-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1. Որոշման 3–րդ կետում՝ <<միավոր հողամասերի>> բառերից հետո <<առուվաճառքի>> բառը փոխարինել <<սեփականության իրավունքով անհատույց տրամադրման /օտարման/ մասին>> բառերով:
2․ Սույն որոշումն ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։