Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա-
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ՝ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  12-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին և 14-րդ  կետերով  սահմանված դրույթները, ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի  10-րդ մասի և 43–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ կետի կարգավորումներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- ,  ավագանին որոշում է.

 

1.       Տալ համաձայնություն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող ընդամենը 94 հեկտար մակերես ունեցող համապատասխանաբար՝ 10, 33 և 51 հեկտար մակերես ունեցող 3 առանձին հողամասերում  « Հայաստանում անտառների դիմակայության  բարձրացում՝ մեղմացման միջոցառումների  շնորհիվ հարմարեցման և գյուղական  վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել Տաթև համայնքի  համայնքապատկան տարածքներում անտառատնկման և անտառավերականգնման աշխատանքներ։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner