Այսօր: Ուրբաթ, 28 Մարտի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի  N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի,  որոշում եմ``

 

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում գտնվող  09-073-0101-0035  կադաստրային ծածկագրով 15,0 հա մակերեսով  <<Գյուղատնտեսական>> նպատակային նշանակության  այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել  <<Արոտավայր>> գործառնական նշանակության հողամասի:

2.Նշված հողատարածքը հանել գյուղատնտեսական այլ   հողերի հաշվեկշռից և ընդգրկել գյուղատնտեսական արոտավայրի հաշվեկշռում:

3.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner