Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2025 թվականի N 40-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 09-073-0037-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1030 ՀԵԿՏԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով,ՀՀ Կառավարության 2021թվականի ապրիլի 29–ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» թիվ 698–Ն որշման 1–ին հավելվածի 5–րդ կետով, 2–րդ հավելվածի 30–րդ կետի 2–րդ ենթակետով, 39–րդ կետի 1–ին ենթակետով, հաշվի առնելով քաղաքացիներ Բենիկ Սմբատի Գալստյանի և Կառլեն Արտավազդի Ստեփանյանի դիմումներով նախապատրաստված նյութերը, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- 8, դեմ-0, ձեռնպահ-0 , ավագանին որոշում է․

1.Նարինե Նարիբեկի Հովսեփյանի անվամբ հաշվառված 09-073-0037-0007 կդաստրային ծածկագրով հողամասը /նախկին Շինուհայր  համայնքի կադաստրային քարտեզում  իրավատերը նշված է  հարցական նշանով/  օրենքով նախատեսված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում  համարել համայնքին անհատույց փոխանցված և ճանաչել որպես համայնքային սեփականություն։

2․Համայնքի ղեկավարին․ սույն որոշման 1–ին կետի ուժով՝ համայնքային սեփականություն ճանաչված 09-073-0037-0007 կդաստրային ծածկագրով հողամասի միջոցով ապահովել՝

քաղաքացիներ Բենիկ Սմբատի Գալստյանի և Կառլեն Արտավազդի Ստեփանյանի կողմից 1991 թվականից հետո անմիջական հարևանությամբ տիրապետվող, բայց կադաստրային գործում իրավահաստատող փաստաթղթերի / քաղվածքներ/ /առկայության պայմաններում դրանցում նշված տվյալների անտեսմամբ   կադաստրային մարմնի կողմից միայն  կադաստրային քարտեզում ակնհայտ սխալ արտացոլված տեղադիրքերի, գծային չափերի և երկրաչափական պատկերների հիմքով վերջիններիս անվամբ սեփականաշնորհված հողամասերի պետական գրանցման տվյալների համապատասխանեցումը՝ կադաստրային քարտեզի սխալների ուղղման նպատակով կատարված նոր չափագրման տվյալներին/ հիմք՝  չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2025HN8RMD և 2025T58EGY/։

3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց  հետո հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner