Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 28-րդ կետով և 29 հոդվածի 1-ին կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 23 և 37 հոդվածներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Տաթև համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը ՝ համաձայն հավելվածի /հավելվածը կցվում է/։
2․ Ուժը կորցրած ճանաչել Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 44-Ա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը։
3․ Որոշման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։