Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 22.1 կետի դրույթները, հաշվի առնելով Վլադիկ Մկրտիչի Սարգսյանի դիմումը, որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև գյուղի 18-րդ փողոցի թիվ 24 հասցեում Վլադիկ Մկրտիչի Սարգսյանին, Լիզա Արամի Սարգսյանին, Համեստ Վլադիկի Սարգսյանին, Շուշանիկ Վլադիկի Սարգսյանին, Հենրի Վլադիկի Սարգսյանին և Գայանե Վլադիկի Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.05630 հա մակերեսով սեփական հողամասում ինքնակամ կառուցված 299,5քմ մակերեսով շենք շինությունները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Վլադիկ Մկրտիչի Սարգսյանի, Լիզա Արամի Սարգսյանի, Համեստ Վլադիկի Սարգսյանի, Շուշանիկ Վլադիկի Սարգսյանի, Հենրի Վլադիկի Սարգսյանի և Գայանե Վլադիկի Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականությունը:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: