Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024թվականի սեպտեմբերի 18-ի N 42-Ա որոշումը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի , որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրի 4-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 09-047-0014-0026 կադաստրային ծածկագրից 0.07030 հա մակերեսով <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության հասարակական նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել <<Բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակության հողամասի:
2.Նշված հողատարածքը հանել բնակավայրերի հասարակական հողերի հաշվեկշռից և ընդգրկել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռում:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։