Այսօր: Երեքշաբթի, 24 Հունիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 058-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 058-Ա

ԺԱՆՆԱ ՎԱԶԳԵՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԱԾ 0.12500 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԹԵՄԱՏԻԿ ՇԵՐՏՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24- րդ կետով,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 52-րդ հոդվածի 4-րդ կետով, 59-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ հավելվածի 42-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Տաթև համայնքի Խոտ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 26 հասցեի բնակիչ Ժաննա Վազգենի Առաքելյանի (ծնված՝ 27.07.1969 թ-ին, անձնագիր՝ AS0353549 տրված՝ 29.08.2018 թ-ին, 032-ի կողմից) 2025 թվականի մայիսի 5-ի դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը,  նկատի ունենալով, որ քաղաքացի Ժաննա Վազգենի Առաքելյանի դիմումը բավարարելու համար առկա է Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված իրավաբանական ուժ ունեցող իրավահաստատող փաստաթուղթ՝ 11. հուլիսի 1993  թվականի պայմանագիրը, ըստ որի՝ 1250.0 քառակուսի մետր հողամասը հանդիսանում է  քաղաքացի Ժաննա Վազգենի Առաքելյանի   սեփականությունը, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի տարածքային ներկայացուցչության կողմից 2024 թվականի հունիսի 12-ին տրված N Գր-340 արխիվային տեղեկանքը, ինչպես նաև հիմք ընդունելով  Խոտ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 432 տեղեկանքը,  որոշում եմ․

1. Սահմանել՝ քաղաքացի Ժաննա Վազգենի Առաքելյանին սեփականության իրավունքով 09-047-0105-0257 կադաստրային ծածկագրից տրված 0.12500 հա հողամասի ճշգրտված սահմանները, համաձայն՝ որակավորված չափագրողի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կազմած հատակագծի։ 

2.Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ հավելվածի 42-րդ կետի դրույթով նախատեսված իրավակարգավորման, ըստ որի՝ «Իրավունքի պետական գրանցում չստացած հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների ուղղումները կադաստրային քարտեզներում կատարվում են հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելու կամ հողամասի սահմանները ճշտելու մասին համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա։ Սույն կետով նախատեսված որոշումների մեջ պարտադիր պետք է նշվեն դրույթներ այն մասին, որ կադաստրային քարտեզում տվյալ հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունները սխալ են նշվել, ինչպես նաև տեղեկություններ հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների մասին», արձանագրել, որ որակավորված չափագրողի կողմից կազմված (մուտքագրման ծածկագիր՝ 2025LSPNXE) հողամասի հատակագծի տվյալների համաձայն՝ կադաստրային քարտեզում թեմատիկ շերտում 09-047-0105-0257 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը սխալ է նշվել։ Սխալի ուղղման արդյունքում` 09-047-0105-0257 կադաստրային ծածկագրից  0.12500 հա մակերեսով հողամասի՝ «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության «Վարելահողը» պետք է փոխարինվի սեփականաշնորհված հողամասի նպատակային նշանակության և օգտագործման տեսակին համապատասխանող՝ «Բնակավայրերի» նպատակային նշանակության, «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության   հողամասի։  

3Սույն որոշմամբ ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։ 

4․Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner