Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 14-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 43–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ կետի կարգավորումներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8 , դեմ-0 , ձեռնպահ- 0, ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող ընդամենը 94 հեկտար մակերես ունեցող համապատասխանաբար՝ 10, 33 և 51 հեկտար մակերես ունեցող 3 առանձին հողամասերում « Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել Տաթև համայնքի համայնքապատկան տարածքներում անտառատնկման և անտառավերականգնման աշխատանքներ։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։