Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 035-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2025 թվականի N 035-Ա

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քննելով Ռազմիկ Պողոսյանյանի նկատմամբ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ) 2025 թվականի մարտի 05-ին հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 3 գործը` 

ՊԱՐԶԵՑԻ

Իրավախախտ Ռազմիկ Պողոսյանյանը (ծնված` 01.11.1971 թվականին, անձնագիր` AV0403947, տրված 31․08․2022թ․ 032-ի կողմից, հաշվառված` Տաթև համայնք, գ․ Շինուհայր, 2-րդ փողոց, թիվ  1) Շինուհայր բնակավայրի թիվ 26՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա  առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի նախաձեռնել և 2020 թվականին  հողազավթման միջոցով ինքնակամ կառուցել է մառան և հարթակ։ Նշված շինարարությունը   ներառված չի օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի  26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ շինարարական աշխատանքների մեջ: Այսինքն, Ռազմիկ Պողոսյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ), մեղավոր է այն կատարելու մեջ, ընդունել է իր մեղավորությունը հակաօրինական արարք կատարելու մեջ և ըստ կատարված արարքի ենթակա է վարչական պատասխանատվության։

   Վերոշարադրված հիմնավորումների հիմքով և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8 հոդվածի, 23 հոդվածի 2-րդ կետով, 33-34 հոդվածներով, 35-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ), 2191-րդ հոդվածով, 281 հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 55-57 հոդվածների պահանջները, հիմք ընդունելով վարչական իրավախախտումների վերաբերյալ 2025 թվականի մարտի 05-ի թիվ 3 արձանագրությունը, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները` որոշեցի.

1.Ռազմիկ Պողոսյանի նկատմամբ՝ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ) նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ, նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 (չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի  չափով:

2.Նշանակված տուգանքները պատասխանատվության ենթարկված անձի կողմից ենթակա է վճարման՝ (Տաթև համայնքի բյուջեի՝ 900285113099 հաշվեհամարին) սույն որոշումը հանձնելու(ուժի մեջ մտնելու) օրվանից ոչ ուշ, քան  մեկ ամսվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից` ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3.Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումը կարող է գանգատարկվել վարչական կարգով Տաթև համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկ  ամսվա ընթացքում կամ բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner