Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 25-ի N 26-Ա որոշումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքի Հին Շինուհայր թաղամասի թիվ 2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,08258 հա(կադաստրային ծածկագիր` 09-073-0130-0203) «Էներգետիկայի, կապի, տրասպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության հողատարածքը մինչև 2035 թվականի դեկտեմբերի 27-ը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրել «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոպերատիվին՝ ՀԷԿ-ի դրիվացիով խողովակաշարը շահագործելու նպատակով՝ տարեկան 60000(վաթսուն հազար) ՀՀ դրամ վճարով:
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքի Հին Շինուհայր թաղամասի թիվ 3 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,81113 հա(կադաստրային ծածկագիր` 09-073-0130-0206) «Էներգետիկայի, կապի, տրասպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության հողատարածքը մինչև 2035 թվականի դեկտեմբերի 27-ը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրել «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոպերատիվին՝ ՀԷԿ-ի դրիվացիով խողովակաշարը շահագործելու նպատակով՝ տարեկան 140000(մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ վճարով:
3․ Լիազորել Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ Տաթև համայնքի անունից հանդես գալ նոտարական գրասենյակում և կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նշված հողատարաքների սերվիտուտով տրամադրման պայմանագրերը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուն հաջորդող օրվանից։