Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- 8, դեմ-0, ձեռնպահ- 0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 25-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 64-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի Կենտրոնական փողոցի Փակուղի թիվ 23 հասցեում գտնվող մանկապարտեզի տան շենքի 1-ին հարկից 126.5 քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող երկու միավոր հողատարածքները սերվիտուտի իրավունքով տրամադրելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին։