Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 211-րդ և 213-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N476Ա որոշումը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի Մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքի Հին Շինուհայր թաղամասի թիվ 2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,08258 հա(կադաստրային ծածկագիր` 09-073-0130-0203) «Էներգետիկայի, կապի, տրասպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության հողատարածքը մինչև 2035 թվականի դեկտեմբերի 27-ը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրել «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոպերատիվին՝ ՀԷԿ-ի դրիվացիով խողովակաշարը շահագործելու նպատակով՝ տարեկան 60000(վաթսուն հազար) ՀՀ դրամ վճարով:
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքի Հին Շինուհայր թաղամասի թիվ 3 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,81113 հա(կադաստրային ծածկագիր` 09-073-0130-0206) «Էներգետիկայի, կապի, տրասպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության հողատարածքը մինչև 2035 թվականի դեկտեմբերի 27-ը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրել «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոպերատիվին՝ ՀԷԿ-ի դրիվացիով խողովակաշարը շահագործելու նպատակով՝ տարեկան 140000(մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ վճարով:
3.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել վերը նշված գույքի սերվիտուտով տրամադրելու համապատասխան ընթացակարգը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու պահից։