Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մարտի 2025 թ.

ՎԱԳԻՖ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով Վագիֆ Մարությանի նկատմամբ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ) 2025 թվականի մարտի 06-ին հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2-րդ գործը՝ ՊԱՐԶԵՑԻ

Իրավախախտ Վագիֆ Մարությանը (ծնված` 01.07.1959 թվականին, անձնագիր՝ AS0483798, տրված 17․01․2019 թ. 032-ի կողմից, հաշվառված` Տաթև համայնք, գ․ Խոտ, 13-րդ  փողոց,  թիվ 26 )   սեփականության իրավունքով իրենպատկանող հողամասում,   /հասցե՝ Տաթև համայնք, գ․ Խոտ, 13-րդ  փողոց,  թիվ 26 ինքնակամ` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի նախաձեռնել և   2007-2018 թվականների ընթացքում  կառուցել է 186,78 քառակուսի մետր չափերով բնակելի տուն։ Նշված կառույցի շինարարությունը  ներառված չէ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի  26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ շինարարական աշխատանքների մեջ: Այսինքն,   կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ), մեղավոր է այն կատարելու մեջ, ընդունել է իր մեղավորությունը հակաօրինական արարք կատարելու մեջ և ըստ կատարված արարքի ենթակա է վարչական պատասխանատվության։

            Վերոշարադրված հիմնավորումների հիմքով և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ, 23 հոդվածի 2-րդ կետով, 33-34 հոդվածներով,154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ), 219. պրիմ 1 հոդվածով, 281 հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 55-57 հոդվածների պահանջները, հիմք ընդունելով վարչական իրավախախտումների վերաբերյալ 2025 թվականի մարտի 06-ի թիվ 4 արձանագրությունը, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակցի օգտին առկա հանգամանքները` որոշեցի.

1․Վագիֆ  Մարությանի նկատմամբ՝ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16122021 թվականի խմբագրությամբ) նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար՝ որպես վարչական տույժ, նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի՝ 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի  չափով:

 2.Նշանակված տուգանքը պատասխանատվության ենթարկված անձի կողմից ենթակա է վճարման՝ (Տաթև  համայնքի բյուջեի՝ 900285113099 հաշվեհամարին) սույն որոշումը հանձնելու(ուժի մեջ մտնելու) օրվանից ոչ ուշ, քան  մեկ ամսվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից` ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3.Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումը կարող է գանգատարկվել վարչական կարգով Տաթև համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկ  ամսվա ընթացքում կամ բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner