Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդպարբերության 1-ին կետով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով, 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 4-ի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի մասին N 157-Ա որոշումը, հաշվի առնելով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Տաթև համայնքի ղեկավարին և ավագանուն ուղղված 2025 թվականիփետրվարի 14-ի դիմումը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- ,դեմ- , ձեռնպահ- , ավագանինորոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի Խաչի հող թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հադիսացող 3.41009հա (կադաստրային ծածկագիր՝ 09-085-0101-0022, սեփականության վկայական N 19032025-09-0004) հողամասը 20 հատ բնակելի տուն կառուցելու նպատակով նվիրաբերել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |