Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափը սահմանելու մասին>> 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշումը 12-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Տաթևի համայնքապետարանի <<Բնակարանային ուսումնասիրության հանձնաժողովի>> 2024 թվականի դեկտեմբերի 27 -ի արձանագրությունը
2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներ Արգիշտի Բահադուրի Մկրտչյանին (մահացած 2021թ), Վարդան Կառլենի Իշխանյանին և զոհված զինծառայող Թարխան Անդրանիկի Աղամալյանի այրի` Սվետլանա Սերյոժայի Հարությունյանի ընտանիքներին հանել Տաթևի համայնքապետարանի <<Պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման >> հաշվառման ցուցակից: