Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով որոշում եմ
1. Հաստատել՝
1) Աղետների ռիսկի կառավարման պլանը ․
2) Համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 1 հավելվածի․
3) Աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 2 հավելվածի․
4) Աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 3 հավելվածի․
5) Ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 4 հավելվածի․
6) Բնակչության տարահանման ժամանակը՝ համաձայն N 5 հավելվածի․
7) Ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 6 հավելվածի:
2. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատվող N 6 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
3. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից։