Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63 րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝․ Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 12-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը․
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ 2․ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերից նվիրաբերության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, հողամաս հատկացնելու մասին։ 3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 4․Հայաստանի Հանրապետութան Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստերի ժամանակացույցը սահմանելու մասին։
|