Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Քաղաքացիական օրենսգրքի>> 301 հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9)-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 16-րդ տողի գործակիցը, հաշվի առնելով Անուշ Նիկոլայի Սարգսյանի 2025 թվականի հունվարի 13–ի՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինությունների(բնակելի տուն, սանհանգույց և պարիսպներ) օրինականացման վերաբերյալ դիմումը, որոշում եմ՝
1․ Անուշ Նիկոլայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0․20504 հա մակերեսով հողամասում (հասցեն՝ Տաթև համայնք գյուղ Շինուհայր, կենտրոնական փողոց, թիվ 60) ինքնակամ կառուցված 300.5 քառակուսի մետր արտաքին չափերով շինությունները(կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2024NXRNWR), որից՝ 278.8 քառակուսի մետր բնակելի տունը, 16.8 քառակուսի մետր սանհանգույցը և 4.9 քառակուսի մետր պարիսպները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Անուշ Նիկոլայի Սարգսյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Անուշ Նիկոլայի Սարգսյանին ինքնակամ շինությունների օրինականացման համար տեղական բյուջեի 900285113099 հաշվեհամարին վճարել 262637(երկու հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ՝ (300.5x10000.0x0.0874=262637): Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման
4․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից: