Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 դեկտեմբերի 2024 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍԵՔ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 09-073-0102-0262 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.38175 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6–ի N 53-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Տաթևի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 01   և աճուրդի արդյունքների ամփոփման մասին N 02 արձանագրությունները, որոշում եմ.

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.38175 հա  մակերեսով «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության, «Այլ հողատեսք» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0102-0262, վկայական N12092023-09-0049) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝  210000 (երկու  հարյուր տաս  հազար) ՀՀ դրամով օտարել Ռազմիկ Փարամազի Պողոսյանին (անձնագիր AV0403947, տրվ. 3108.2022թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից  համայնքի բյուջեի 900285113040 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
 
3.Պարտավորեցնել
 գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տաթև համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տաթև համայնքի 900285113123 գանձապետական հաշվին վճարել 16350(տասնվեց հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

4. Լիազորել Տաթևի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ գնորդի կողմից հողամասի  գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տաթև համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

6. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner