Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրում գտնվող 09-097-0019-0021 կադաստրային ծածկագրով 0.0952 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և 261,2քմ բնակելի տունը հասցեավորել որպես ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Տաթև, 18–րդ փողոց, թիվ 28 հասցե, ծածկագիր՝09022UARUFUN։
2․ Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: