Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով, որոշման նախագծի՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, արդյունքներով, ավագանին որոշում է՝
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքում ակտիվ գործունեություն ծավալող <<Էկո-երիտասարդություն>> հասարակական կազմակերպության մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքապետարանի և <<Էկո-երիտասարդություն>> ՀԿ-ի միջև կնքել համագործակցության հուշագիր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: