Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝ Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 24-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 64-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորում ապահովելու համաձայնության տրամադրման մասին:
3.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։
4․Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին <<էկո-երիտասարդություն>> ՀԿ-ի մասնակցությանը հավանություն տալու մասին։
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի թիվ 08-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի կողմից 2025 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 57-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
|