Այսօր: Ուրբաթ, 7 Փետրվարի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 64-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2024 թվականի N 64-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 32-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության,  որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ -0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի բյուջեն.

1) եկամուտների գծով՝  366919973  դրամ, 
2) ծախսերի գծով՝ 366919973 դրամ, 
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի: 

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի: 

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի: 
5. Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի: 
6. Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները, կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝համաձայն հավելված 5-ի: 
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ  բյուջետային ծախսերի  գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի: 

8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝

1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների. 

2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20%-ը:

9․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։


Կողմ -9

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(121.50 Կբ) Հավելվածներ
(25.87 Կբ) Հիմնավորում
(16.07 Կբ) ՈՒղերձ
(224.17 Կբ) Փորձագիտական եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner