Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տաթև համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |