|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2025 թվականի N 0117-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԻԳՈՐ ՄՈՍԿՎԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 09-047-0104-0032 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, և հիմք ընդունելով Խոտ համայնքի բնակիչ Գրիգոր Կարապետյանի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի դիմումը, որոշում եմ․
- Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների, ըստ որի առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը և ըստ այդմ, հաշվի առնելով, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի վարչական տարածքում գտնվող 09-047-0104- 0032 կադաստրային ծածկագրով 0.19հա մակերեսով հողամասին կից նախկին սեփականատիրոջ կողմից (հանգուցյալ Վարսենիկ Կարապետյան ) տիրապետված և տիրապետվող ավել` 0,00438հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և սեփականաշնորհումից առ այսօր օգտագործվում է ժառանգորդի կողմից, ճանաչել վերջինիս՝ Գրիգոր Մոսկվիկի Կարապետյանի սեփականությունը։
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելու հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|