|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2025 թվականի N 20-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի կողմից 2025 թվականի ընթացքում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանված դրույքաչափերում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |
Կողմ -8 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՍՅԱ ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|