Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, <<Քաղաքացիական օրենսգրքի>> 301 հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Գրիգոր Ավագի Գաբրիելյանի՝ իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 17–ի թիվ 1176 դիմումը՝
որոշեցի
1․ Գրիգոր Ավագի Գաբրիելյանին /ծնվ.՝ 02.01.1962թ., ՆՔ՝ 014130769, տրվ. 25.07.2022 թ․, 032-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող Տաթև համայնքի Հալիձոր գյուղի 5-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 0,12615 հեկտար մակերեսով հողամասում 1970- ական թվականներին ինքնակամ կառուցված 251,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը /Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 13122024-09-0046, ծածկագիր՝ 2024HJVEQP/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Գրիգոր Ավագի Գաբրիելյանի սեփականություն:
2. Գրիգոր Ավագի Գաբրիելյանին պատկանող հողամասում գտնվող բնակելի տունը մինչև 2001 թվականը կառուցած լինելու փաստի հիմքով արձանագրել, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, այգեգործական կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (այդ թվում` նաև տնտեսական և օժանդակ) շենքերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22 պրիմ 1 կետի համաձայն նույն կարգի 22-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված վճարները չեն գանձվում:
3․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից: