Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70–րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6–ի N 53-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Տաթևի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 01 և աճուրդի արդյունքների ամփոփման մասին N 02 արձանագրությունները, որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.38175 հա մակերեսով «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության, «Այլ հողատեսք» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0102-0262, վկայական N12092024-09-0049) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ 210000 (երկու հարյուր տաս հազար) ՀՀ դրամով օտարել Ռազմիկ Փարամազի Պողոսյանին (անձնագիր AV0403947, տրվ. 31․08.2022թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից համայնքի բյուջեի 900285113040 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տաթև համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տաթև համայնքի 900285113123 գանձապետական հաշվին վճարել 16350(տասնվեց հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
4. Լիազորել Տաթևի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ գնորդի կողմից հողամասի գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տաթև համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: