Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթների, որոշում եմ՝
1․ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի 6–րդ փողոց,թիվ 3 հասցեում գտնվող Գևորգ Նվերի Բաղդասարյանի կողմից բնակելի տան վերակառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
1.1. Շինարարական աշխատանքներն իրականացնել 15(տասնհինգ) ամսվա ընթացքում։
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: