Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի դրույթներով, որոշում եմ․
1․ Տաթև համայնքի Խոտ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 77/5 հասցեում գտնվող սպասարկամ և պահպանման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 09-047-0004-0003 կադաստրային ծածկագրով 0.05465 հա հողամասի վրա Գարիկ Կոլյայի Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված 23.94 քմ շինությունը՝ անասնագոմը/մուտքագրման ծածկագիր՝ 2024EPCRVU/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես համայնքային սեփականություն։
2․ Սույն որոշման 1-ին կետի ուժով հաշվի ընդունելով, որ ինքնակամ կառուցված անասնագոմը կառուցվել է սեփականության իրավունքով Գարիկ Կոլյայի Ստեփանյանին պատկանող բնակելի տան անմիջական հարևանությամբ՝ որպես բնակելի տանը կից օժանդակ կառույցի, ուստի նպատակահարմարությունից ելնելով 09-047-0004-0003 կադաստրային ծածկագրով 0.05465 հա հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ «Հասարակական կառուցապատման»-ից «Բնակելի կառուցապատման» (հիմք՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետ, համաձայն որի՝« ․․․ ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում` ըստ անհրաժեշտության, հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված»)։
3․Իրազեկել՝ ինքնակամ կառուցն իրականացրած Գարիկ Կոլյայի Ստեփանյանին(անձ․՝ AL0659061, տրված՝ 06.03.2024թ․, 032-ից) օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում` վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։