Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի միջև 2024 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված Նվիրաբերության պայմանագրի նախագիծը, համաձայն Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է.
1. Ընդունել ի գիտություն՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրին անհատույց օգտագործման իրավունքով գյուղատնտեսական տեխնիկա նվիրաբերելու պատրաստակամությունը՝ համաձայն հավելվածի:
2․ Համայնքի ղեկավարին՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետառկա փոխհարաբերությունների ամրագրման ինչպես նաև շարունակական գործընկերության, փոխշահավետ ներդրումային ծրագրերի նախանշման, իրագործման նպատակով, կնքել համագործակցության հուշագիր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: