Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2025 թվականի N 30-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽԱՉԻ ՀՈՂ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3.41009 ՀԵԿՏԱՐ «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ 20 ՀԱՏ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով,  89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 4-ի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի մասին N 157-Ա  որոշումը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի  մայիսի 22-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը  նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 624-Ա որոշումըհաշվի առնելով  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Տաթև համայնքի ղեկավարին և ավագանուն ուղղված 2025 թվականի փետրվարի 14-ի դիմումըհամաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0,  ձեռնպահ-0,  ավագանին որոշում է. 

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի Խաչի հող թաղամասի թիվ 2 հասցեում  գտնվող, համայնքային սեփականություն հադիսացող  3.41009հա (կադաստրային ծածկագիր՝ 09-085-0101-0022, սեփականության վկայական N 19032025-09-0004)  հողամասը 20 հատ բնակելի տուն կառուցելու նպատակով  նվիրաբերել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին։

2.   Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner