Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0 , ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Տաթև համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2025 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2025 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:
5. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: