Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ.
1.Հալիձոր գյուղում գտնվող Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող 09-054-0006-0015 կադաստրային ծածկագրով 0.06372 հա մակերեսով հողամասը, նրա վրա առկա մշակույթի տան շենքը հասցեավորել որպես ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Հալիձոր, 1–ին փողոց, թիվ 15 հասցե, ծածկագիր՝ 090328JJQGVL։
2․ Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: