Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին » ՀՀ օրենքի 26–րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 2014թվականի 1325–Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ԱՎՉԻ» ՍՊԸ–ի տնօրեն Արման Ասրյանի(այսուհետ նախաձեռնող) 31․10․2024թ․ գրությունը, որոշում եմ․
1․ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում՝ հասցեն գյուղ Շինուհայր, Կենտրոնական փողոց, թիվ 14, 2024թվականի դեկտեմբերի 6–ին կազմակերպել հանրային լսում «ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայրի հրաբխային խրամների հանքավայրի թիվ 361 ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքի սահմանները ընդլայնելու» թեմայով․ հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի։
2․Ապահովվել լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայությունը։
3․Հանրային լսում կազմակերպելու մասին պատշաճ կերպով ծանուցել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
4․Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովվել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելու հաջորդող օրվանից։