Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ և ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 3-ի N 2-3 դրական եզրակացությունը՝ կողմ-8 , դեմ- 0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
1.Հաստատել Տաթև համայնքի Շինուհայր, Տաթև, Խոտ, Հարժիս, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշունի բնակավայրերի գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը)։
2. Գլխավոր հատակագծով սահմանված նպատակային կամ գործառնական նշանակությունները /հողամասերի կատիգորիայի տրանսֆորմացիա/ համարել փոփոխված՝ ապահովելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի պահանջները, ըստ հավելվածի։
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն ընդունելուն հաջորդող օրվանից։