Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8 , դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 27-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի 2–րդ փողոցի թիվ 77/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրատվության կարգով օտարելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի Խաչի հող թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 3.41009 հեկտար «բնակավայրերի» նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման« գործառնական նշանակության հողամասը 20 հատ բնակելի տուն կառուցելու նպատակով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին նիրաբերելու մասին
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին