Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 075–Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2025 թվականի N 075–Ա

ԱԼԿԱՀՈԼԱՅԻՆ ՈՒ ՈԳԵԼԻՑԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ և 4-րդ կետերով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի   1-ին մասի 9-րդ  կետի ա) ենթակետով և 12-րդ կետի ա) ենթակետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 58-Ն որոշմամբ, հաշվի առնելով Տաթև համայնքի վարչական տարածքում  ոգելից ու ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի սպասարկում  իրականացնող «ԶԱՐ–ՍԱՐ» ՍՊԸ–ի կողմից ներկայացրած  դիմումը` որոշում եմ.

1. Տաթև համայնքի տարածքում գործունեություն ծավալող  «ԶԱՐ–ՍԱՐ» ՍՊԸ–ին տալ 2025 թվականի հունվարի 1–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը  ոգելից ու ալկոհոլային խմիչքների  վաճառքի և  հանրային սննդի սպասարկման  թույլտվություն։

1.1 «ԶԱՐ–ՍԱՐ» ՍՊԸ,  հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, գ.Տաթև, Հոշին տակ թաղամաս, թիվ-7,ՀՎՀՀ–09211505

2 2025թ. հունվարի  1-ից մինչև դեկտեմբերի 31-ը  ընկած ժամանակահատվածի համար համաձայն Տաթև համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 16-ի թիվ 58-Ն որոշման թիվ 2 հավելվածի, տնտեսվարողին պարտավորեցնել Տաթև համայնքի բյուջեի 900285113149  հաշվեհամարին վճարել թիվ 2 հավելվածով հաշվարկված տեղական տուրք

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը

4․  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner