Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-որոշման դրույթներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
1.Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 09-073-0113-0007 կադաստրային ծածկագրով 0.1685 հա մակերեսով «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության «այլ հողատեսքը» գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելուն։ Վարձավճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 4000(չորս հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմակերպել սույն որոշումից բխող հետագա գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն ընդունելուն հաջորդող օրվանից։