Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում 2024 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի հրաբխային խարամների հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների» արձանագրությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-9 , դեմ-0 , ձեռնպահ-0, ավագանին որոշում է.
1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կետերով «ԱՎՉԻ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի հրաբխային խարամների հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման աշխատանքներին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: