Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 52-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2024 թվականի N 52-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՏՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 09-108-0102-0004 09-108-0113-0009 09-108-0112-0005 09-108-0001-0042 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ՍԼԱՎԻԿ ԱՇՈՏԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱԴԵԼԱ ԱՐՇԱՄԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1–ին մասի 21–րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63 հոդվածի 1-ին մասով, 64 հոդվածի 1-ին մասի 1–ին և 2–րդ կետերով, 5–րդ կետի 2-րդ և 5–րդ պարբերություններով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 07–ի «Հայաստանի Հանրապետության լեռնային եվ բարձրլեռնային բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» թիվ 1517–Ն որոշումով, անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող, Արցախից Քաշունի լեռնային, կիսալքված բնակավայր մշտական բնակության տեղափոխված Սլավիկ Սիմոնյանի ընտանիքին օժանդակելու հրամայականի հիմքով, հաշվի առնելով նաև, որ ընտանիքը նախկինում չի օգտվել հողի սեփականաշնորհումից, ինչպես նաև նկատի ունենալով, որ Քաշունի գյուղի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 07–ի թիվ 03 որոշմամբ Քաշունի գյուղում մեկ ծխի հաշվով սահմանվել է գյուղնշանակության հողատարածքների 4 հեկտար և տնամերձ հողամասի 0,25 հեկտար սեփականաշնորհման առավելագույն չափեր, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8 , դեմ-0 , ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Տաթև համայնքի ավագանին որոշում է՝

1 . Համայնքային սեփականություն հանդիսացող 09-108-0102-0004 (վկայական ՝ 19022024-09-0078), 09-108-0113-0009  (վկայական ՝ 19022024-09-0077) և 09-108-0112-0005 (վկայական ՝ 19022024-09-0076) կադաստրային ծածկագրերով գյուղնշանակության՝ համապատասխանաբար՝ 0,81192 հեկտար + 2,18808 հեկտար +1,0 հեկտար =4,0 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու, իսկ 09-108-0001-0042 (վկայական ՝ 12092024-09-0051) կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,12 հեկտար մակերեսով հողամասը՝ որպես տնամերձ կամ անհատական բնակելի կառուցապատման և սպասարկման համար օգտագործելու նպատակով սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ամուսիններ Սլավիկ Աշոտի Սիմոնյանին (նույնականացման քարտ՝ 003542198, տրված՝ 10.12.2014թ 041–ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, բնակավայր Քաշունի 2 փողոց տուն 2) և Ադելա Արշամի Հայրապետյանին (անձնագիր՝ AT 0695840, տրված՝ 12.03.2021թ 041–ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, բնակավայր Քաշունի 2 փողոց տուն 2)

2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։

3. Սույն որոշմամբ  ծագող գույքային իրավունքների վավերացման և պետական  գրանցման  համար պարտադիր   վճարները կատարել շահառու Սլավիկ Սիմոնյանի և Ադելա Հայրապետյանի միջոցներով։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՍՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(10.68 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner